HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Ավանեսյան «Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի»

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը լինելու է անվճար, կրելու է կամավոր բնույթ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարարը։

«Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են։ Առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով Հայաստան ժամանողներին՝ նախարարը հայտնեց, որ այս պահին վերջիններիս պատվաստման հարցը չի քննարկվում։ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը բավարար է Հայաստան ժամանելու համար։

Զոհված զինծառայողների մարմիններրի նույնականացման մասին հարցին ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ օրական 30-33 հոգու նույնականացում է իրականացվում։ Թիվը նվազում է, և գործընթացը շուտով կավարտվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter