HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորամասեր

Փետրվարի 16-ին ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այցի նպատակն էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների և զինծառայողների իրազեկվածության բարձրացումը: 

Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին և որակին, լսել պարտադիր ժամկետային զինծառայողների դիտողություններն ու առաջարկները: ՄԻԲԿ պետը զրուցել է նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Հանդիպումների ընթացքում նշվել է, որ ծառայության ընթացքում իրավունքների խախտման կամ այլ տեղեկատվություն ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին: 

Գնդապետ Մարտիրոսյանը հանդիպել է նաև զորամասերի հրամկազմի հետ, արձանագրել նրանց ներկայացրած խնդիրներն ու առաջարկությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter