HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է առնվազն 61 մարդ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է առնվազն 61 մարդ։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Կարմիր կիսալուսնի տարածած հաղորդագրությանը։ 

Փետրվարի 17-ի երեկոյան Իրանի սեյսմիկ ծառայությունը գրանցել էր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սպահան և Կոհգիլուի և Բոյերահմեդ նահանգների սահմանին։ Էպիկենտրոնին ամենամոտը Սիսահթ քաղաքն է, որը ցնցումների վայրից եղել է 10 կիլոմետր հեռավորության վրա։

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտարարել էին 43 տուժածների մասին։ «Հաշվի առնելով տեղի ունեցածի մասշտաբները՝ 14:00-ի դրությամբ, Սիսահթում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել են մեր 61 համերկրացիներ»,- նշվում է Կարմիր կիսալուսնի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների մի մասն արդեն իսկ դուրս է գրվել։ Tasnim-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի գոտում առկա բազմաթիվ շենքեր վնասվել են, դրանց մի մասն ամբողջությամբ փլուզվել։

Լուսանկարը՝ MEHR-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter