HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Լիտվայի ԱԳ նախարարի՝ Հայաստանն ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:

Սերժ Սարգսյանը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաև Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ և հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter