HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 20-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Շրջակա միջավայրի նախարարութան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter