HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի` հասարակական հիմունքներով խորհրդական

Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին, Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվել տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպես` «Կարասը», «Կատարոն», «Քյօշը», «Զուլալը» և «Օշինը»:

Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին: Նա նաև զարգացման ու հասարակական մի շարք այլ նախագծերի հեղինակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter