HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի «Թոխմախի» ավտոկայանատեղիում սպանության փորձ կատարելու գործով 5 անձ է ներգրավվել 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը պարզել է 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում (Թոխմախի) հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter