HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը 4 միլիարդ դոլար կներդնի ԱՀԿ COVAX ծրագրում

Ջո Բայդենի վարչակազմը որոշել է կրկնապատկել COVAX ծրագրում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումը, որը միտված է աղքատ երկրների բնակչությանը տալ հնարավորություն՝ հասանելիություն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութերին։ Ըստ այդմ, Միացյալ Նահանգները ծրագրում կներդնի 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, հաղորդագրություն է տարածվել Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։ 

«Քովիդը ցույց է տվել, որ որևէ ազգ չի կարող միայնակ գործել համավարակի դեմ»,- նշվում է Բայդենի վարչակազմի մամլո հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահը, G7-ի գագաթնաժողովին, հատկացման կրկնապատկման մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին, որը կայացել է փետրվարի 19-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ ԱՄՆ պետբյուջեից հատկացումները կիրականացվեն 2021-2022 թվականին։ 

COVAX-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերից մեկն է, որի նպատակը աշխարհի բոլոր երկրներին կորոնավիրուսի արդյունավետ պատվաստանյութերին հավասար հասանելիություն տրամադրելն է։ COVAX-ի խնդիրը նախաձեռնության մասնակից երկրների միջև արդյունավետ դեղամիջոցներ ձեռք բերելն ու բաշխելն է՝ համարժեք բնակչության թվաքանակին։ 2020 թվականին դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել ԱՀԿ COVAX ծրագրում 2 միլիարդ դոլար ներդնելու նախագծին։

Լուսանկարը՝ Alex Wong / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter