HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փնտրվում է Գագիկ Սողոմոնյան ֆեյքը․ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանն ԱԱԾ-ում են

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություններ է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի բնակարաններում, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում։

Այս պահին Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, գրասենյակում գտնվող այլ անձինք ԱԱԾ-ում են։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում խուզարկությանը մասնակցել են փաստաբաններ Միքայել Շխիմյանը, Հակոբ Ենոքյանը։ Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ն ներկայացրել է, որ Արա Սաղաթելյանն այդ գրասենյակի նախագահն է։ Ենոքյանն այս պահին դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում ԱԱԾ-ի գործողությունները, կոնկրետ նշել չի կարող, թե գրասենյակում ներկա գտնվողներից ում են հրավիրել ԱԱԾ,  ում՝ բերման ենթարկել։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ տարված անձանց մեջ է նաև գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը։

Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանն այս պահին ԱԱԾ-ում է, մինչ ներս մտնելը բարձրաձայնել է այն մասին, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ շենք։

Նշենք, որ խուզարկությունները կատարվել են քրեական գործի շրջանակներում, որն առնչվում է «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը։ Այս պահին քրեական գործից այլ հանգամանքներ մեզ հայտնի չեն։

Նշենք, որ «Գագիկ Սողոմոնյան» անունով օգտատերը պատերազմի օրերին իշխանությունների հասցեին քննադատություններ է հնչեցրել։

Մեկնաբանություններ (1)

Մայիս
Հասկանալի է, որ Գերագույն Ազգադավն անցել է բռնությունների մեթոդով ճնշել քաղաքական այլընտրանքը․․․բայց ախր նրան դա չի հաջողվի, ռեսուրս չունի, չունի տարրական գիտելիքներ, չգիտի երբ կարող է իրականացնել իր այդ անհագուրդ ցանկությունները․․․,,իզմ,,երին դեմ մարդը չի կարող գաղափար ունենալ ու գաղափարախոսություն ստեղծել․․․կիսագրագետի ու փողի կուռք ունեցողի համար նա չունի բավականաչափ գիտելիք ու հմտություն անպատիժ բռնաճնշումներ իրականացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter