HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը պաշտոնապես վերադարձել է Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագրից» դուրս գալուց հետո՝ ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձել է միջազգային համաձայնագրին։ ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԱՄՆ-ն ավարտել է հետ վերադարձի գործընթացը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։

Գուտերիշը նաև ողջունել է Բայդենի վարչակազմի քայլերը՝ կլիմայի ոլորտում նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումների չեղարկման մասով։ Իր հերթին Ջո Բայդենը Փարիզի համաձայնագրին վերադարձն անվանել է անհետաձգելի խնդիրներից մեկը, որի մեկնարկը տրվել է պաշտոնավարման հենց առաջին օրը՝ հունվարի 20-ին։ 

ԱՄՆ-ն աշխարհում Չինաստանից հետո երկրորդն է ջերմոցային գազերի արտանետման ծավալներով։ Բայդենը խոստացել է ԱՄՆ-ն դարձնել գլոբալ տաքացման դեմ պայքարի առաջատար երկրներից մեկը։ Որպեսզի ընդգծի իր մտադրությունների լրջությունը, Բայդենը նախկին պետքարտուղար Ջոն Քերիին նշանակել է կլիմայի պահպանության հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ։

Լուսանկարը՝ wbap.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter