HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ծանուցագիրը մոտենում է

Լուր-մեկնաբանություն բաժնում անդրադառնալով մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը որեւէ սխալ բան չի ասել, նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ եղել են զինված ցուցարարներ»` թերթը գրում է. «Սկսենք նրանից, որ զինված ցուցարարների առկայունն այդպես էլ չի ապացուցվել: Բացի այդ էլ, որքան հասկանում ենք, զինված ցուցարարների առկայությունը եւ «մեքենայի հետեւից կրակելն ու նորից թաքնվելը» բոլորովին տարբեր բաներ են: Դա նույնն է, թե վկան մեկին մեղադրի բռնաբարության մեջ, քննիչն էլ ասի «վկան որեւէ սխալ բան չի ասել, նախաքննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի բռնաբարության համար անհրաժեշտ բոլոր օրգանները»: Բայց սա` իմիջիայլոց: Շատ ավելի կարեւոր է, որ քննչական խումբն այդպես էլ չի կարողացել բացահայտել «զինված ցուցարարներին», մինչդեռ դրա համար պետք էր ընդամենը հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին եւ պարզել, թե որտեղի՞ց է նա ստացել այդ ինֆորմացիան, ո՞վ է նրան այդպիսի բան զեկուցել (եթե կադրեր լինեին, «Հ1»-ը օրը քսան անգամ ցույց կտար, հետեւաբար` կամ Քոչարյանն ինքն է հորինել դա, կամ նրան զեկուցել են):

Այսպես թե այնպես, Քոչարյանին ծանուցագիր ուղարկելու պահը հասունանում է:

Մեկնաբանություններ (1)

hay_Axchik
ROB sax du es mexavor!!!!! Du mer erkiry qandecir....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter