HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Մենք հարկային և մաքսային հավաքագրման ծրագիրը նույնիսկ գերակատարել ենք»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նիստը սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքն ամփոփելով։

«Մենք հարկային և մաքսային հավաքագրման, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարել ենք։ Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարությունն արդեն հաստատել է միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշները, համաձայնության եկել Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստել 3 տարվա կտրվածքով։

Մեկնաբանություններ (1)

Տնտեսության հիմքը արդյունաբերությունն է...
Դրա համար էլ մի խումբ մանր ու միջին գործարարներ արդեն բիզնեսները տեղափոխում են արտերկիր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter