HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայտնաբերվել և ոչնչացվել է 200727 տարբեր տեսակի արկ և զինամթերք

2021թ. փետրվարի 15-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերված է և ամբողջությամբ ոչնչացված է 60112 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք: Այս մասին հայտնում «Հումանիտար Ականազերծման Կենտրոն»-ը։

Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և քաղաք Մարտակերտում : Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 583 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք, իսկ Մարտակերտ քաղաքում հայտնաբերվել է 2022 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի, Մարտակերտի շրջանի տարածքներում, նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի տարածքում։

Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Հանրապետության տարածքում հայտնաբերված և ոչնչացված է 200727 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:

2020թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար Ականազերծման Կենտրոն»-ը ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020թ. դեկտեմբերի 7-ից նաև Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական խմբի հետ համատեղ:

«Հումանիտար Ականազերծման Կենտրոն»-ը բնակչությանը խնդրում է զինամթերքներ կամ անծանոթ առարկաններ հայտնաբերելու դեպքում, զանգահարել «Հումանիտար Ականազերծման Կենտրոն»-ի թեժ գիծ՝ 6133 հեռախոսահամարով, զանգերն անվճար են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter