Մայիսին կսկսվի Գյումրու տեխնոպարկի շենքի շինարարությունը
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված 163 մլն դրամի ծախսման ուղղությունները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաները։ «Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել