HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ հայտարարությունն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականությամբ, ինչի մասին բացեիբաց տարբեր ժամանակաշրջաններում հայտարարել էին հենց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը: 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը:  

Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության  ոչնչացման փորձերով: 

33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում  անվտանգ,  ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը», - նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter