HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում կորոնավիրուսից պատվաստվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսից պատվաստվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ ներկայումս պատվաստվածների թիվն անցնում է 200 միլիոն 269 հազարը, ինչը կազմում է երկրագնդի բնակչության 2,6 %-ը։ Ընդորում, ԱՄՆ-ին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին բաժին է հասնում պատվաստվածների մոտ 65 %-ը։

Այսպես, ԱՄՆ-ում արդեն իսկ պատվաստվել է ավելի քան 60 միլիոն մարդ կամ բնակչության 18,5 %-ը, իսկ Չինաստանում՝ 40,5 միլիոն մարդ կամ բնակչության 3 %-ը։ Մեծ Բրիտանիայում, ներառյալ անդրծովային տարածքները, Նորմանդյան կղզիները և Մեն կղզին, պատվաստվել է ավելի քան 17,5 միլիոն մարդ կամ բնակչության 26,4 %-ը։ Հնդկաստանում էլ պատվաստվածների թիվն անցել է 10,7 միլիոնը, ինչը չի գերազանցում այդ երկրի բնակչության 1 %-ը։ Զուգահեռաբար, Իսրայելն առաջատարն է երկրի ողջ բնակչության պատվաստման ցուցանիշներով:

Այդուհանդերձ, պատվաստումների տեմպերը որոշակիորեն նվազել են։ Եթե նախորդ շաբաթ օրական պատվաստվում էր մինչև 6 միլիոն մարդ, այս շաբաթ այդ ցուցանիշը նվազել է մոտ 5 միլիոնի։

Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 111 միլիոն 427 հազար մարդ, մահացել է մոտ 2,467 միլիոնը, իսկ ապաքինվել ավելի քան 86 միլիոն մարդ։

Լուսանկարը՝ Pat Nabong/Sun-Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter