HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Ռուսաստանին մեղադրել է Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն թուլացնելու համար

Ռուսաստանը հարձակվում է արևմտյան ժողովրդավարությունների վրա՝ փորձելով թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մյունխենի անվտանգության առցանց համաժողովի ժամանակ։ Բայդենի ելույթի տեսագրությունն իր յութուբյան էջում հրապարակել է CBS-ն։ 

«Ռուսական առաջնորդները ցանկանում են, որ մարդիկ մտածեն, թե մեր համակարգը առավել կոռումպացված է, քան իրենցը։ Սակայն ողջ աշխարհի գիտի, որ դա այդպես չէ, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիներին…Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծը [Եվրամիությունը] և ՆԱՏՕ-ն... քանի որ Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել առանձին երկրների, քան բանակցություններ վարել միացյալ տրանսատլանտյան միության հետ»,- նշել է Բայդենը։ 

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև արձագանքել Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումներին, «որպեսզի պաշտպանենք մեր կոլեկտիվ անվտանգությունը»։

Իր ելույթում Բայդենը նաև հայտարարել է միջազգային արենա ԱՄՆ վերադարձի, ինչպես նաև եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման մասին։ «Ես բոլորին ասում եմ։ Ամերիկան վերադարձել է։ Տրանսատլանտյան միությունը վերադարձել է, և մենք հետ չենք նայի»,- նշել է Բայդենը։

Ջո Բայդենի պաշտոնավարումից ի վեր Սպիտակ տունը հայտարարել էր, որ կհամագործակցի Ռուսաստանի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են ԱՄՆ ազգային շահերին, սակայն չի պատրաստվում հաշտվել Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» հետ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter