HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով մեղադրյալ Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քիչ առաջ մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով մեղադրյալ Մհեր Ավագյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ Ավագյանը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած  խուզարկությունից հետո։  Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին  մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226, 226.2 և 307․4 հոդվածներով մասնավորապես՝ ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։ Ազգային անվտանգության ծառայությունը Ավագյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատավոր Մանվել Շահվերդյանը քննել է և՛ ԱԱԾ-ի միջնորդությունը՝ կալանավորման վերաբերյալ, և՛ պաշտպան Միքայել Շխիմյանի միջնորդությունը՝ Ավագյանին ձերբակալելու որոշման դեմ։ Պաշտպանը մեզ զրույցում ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանի ձերբակալման որոշումը։

Լուսանկարում՝ դատավոր Մանվել Շահվերդյանը

 

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ Ներսիսյան
Մանվել Շահվերդյան,մեծատառով մարդ. գրագետ, ազնիվ, պարկեշտ և արդարամիտ․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter