HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Սաղաթելյանի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Ապա ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Սաղաթելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ։

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Կարեն Բեքարյանին։ Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության մենեջեր Մհեր Ավագյանը, քաղաքացի Արամ Սարգսյանը։ Վերջինիս նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մհեր Ավագյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

Լուսանկարում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter