HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաներն արձակուրդ գնացին

Մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:

Այս մասին հայտնում է կառավարության կայքը՝ հիշեցնելով, որ կառավարության մարտի 29-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:

Արձակուրդ գնացած պաշտոնյաների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Արձակուրդի ոդիսականը
Թե չէ վարչապետը չգիտի, որ արձակուրդում գտնվող պաշտոնյան նույնքան ազդեցություն ունի իր վրա, որքան աշխատանքի մեջ գտնվելիս... Դե թող արձակուրդի մեջ գտնվող վարչապետին կամ քաղաքապետին, կամ նախարարին ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնի ու ակտ գրի, կամ թող արձակուրդի մեջ գտնվող նախագահին չուղեկցեն կիլոմետրերով ավտոշարասյուներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter