HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 01։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները վարորդներին և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ Ջ-ն (ծնված 1999 թ), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ Ա-ն (ծնված 1984 թ) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter