
Ապամոնտաժող բրիգադին միացել է ևս 10 քաղաքացի
ՀՀ ոստիկանապետ պարոն
Վլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում են հետևյալ քաղաքացիները.
1. Անտոնյան Գուրգեն - դերասան
2. Բալայան Վարդան - երաժիշտ
3. Գրիգորյան Սուրեն - գրող, իրավաբան
4. Կիվիրյան Արգիշտի - «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող
5. Մանասյան Նվարդ - կրթության մասնագետ
6. Մովսիսյան Արտակ - պատմաբան
7. Մուրադյան Զարուհի - նկարիչների միության անդամ, նկարչուհի
8. Ճաղարյան Հակոբ - պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար
9. Հայկազյան Վարդան - գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ
10. Ֆարադյան Գագիկ - «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին' դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ
05.04.12թ.
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել