HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը: Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter