HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր կայացել է Փրկարար ծառայության ամենամսյա խորհրդակցությունը: Նախարարին զեկուցվել են կատարված աշխատանքները, ներկայացվել են խնդիրները: Վերջին մեկ ամսվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական պահեստ է մուտքագրվել և բաշխվել 979 արկղ սննդամթերք, 472 արկղ և 63 պարկ դեղորայք, 241 արկղ և 26 պարկ հագուստ, 39 արկղ տնտեսական ապրանքներ, 10 հատ վրան և 4 միավոր շտապօգնության ավտոմեքենաԴրանցից մեկը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, իսկ երեքը, որոնք կահավորված են որպես հատուկ փրկարարական շտապօգնության մեքենաներ, հանձնվել են Փրկարար ծառայությանը՝ Բժշկական ապահովման վարչությանը հատկացնելու նպատակով:

Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել:

Փետրվարի 1-18-ը ժամանակավոր հենակետերի կողմից արձագանքվել է 99 դեպքի, աջակցություն է ցուցաբերվել 90 ուղևորի՝ 103 տրանսպորտային միջոցով:

Երևանի 39 հանրակրթական դպրոցներում և մշակութային կենտրոններում, մարզերի 16 համայնքներում, 25 հանրակրթական դպրոցներում և կազմակերպություններում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող և Ներքին Հանդ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծման վերաբերյալ:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել մարզային տարահանման կետերին, աշխատանքներ ձեռնարկել դրանք պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Նախարարը նաև հորդորել է հնարավոր հրդեհները կանխարգելող միջոցառումներ իրականացնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter