HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետը ձևացնում է, թե արձակուրդ է գնացել

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք' մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլք, ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:

Այս քայլը վարչապետը պատճառաբանել էր նրանով, որ վերը նշված անձիք իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն քարոզարշավի ժամանակ:

Արմավիրի մարզպետ, ՀՀԿ անդամ Աշոտ Ղահրամանյանը նույնպես արձակուրդի դիմում է ներկայացրել և պաշտոնապես ապրիլի 2-ից արձակուրդի մեջ է: Սակայն այս պահին նա իր աշխատասենյակում հանդիպումներ է ունենում: Օրեր առաջ էլ նա իր սենյակում հավաքել է համայնքապետներին և ընտրությունների հետ կապված ինչ-ինչ հարցեր քննարկել:

Փաստորեն, հայեցողական պաշտոն զբաղեցնողները կառավարության մակարդակով «ներկայացում են խաղում»: Նրանք շարունակում են գնալ աշխատանքի և օգտագործել իրենց պաշտոնական դիրքը' հոգուտ իրենց կուսակցությունների:

Մեկնաբանություններ (1)

Համո
Զատո, Ղահրամանյանը Համո Սահյան է արտասանում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter