HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջազնունու փողոցում ՌԳԴ-5 տիպի նռնակ է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։

Դեպքի վայր են մեկած փրկարարները պարզել են, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։

Փրկարարները, ըստ ԱԻՆ հաղորդագրության, սահմանազատել են տարածքը․ սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter