HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կհանդիպեն Անկարայում։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Նախատեսվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի աշխատանքային այցը Անկարա, որտեղ նա փետրվարի 23-ին կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Սա այս ձեւաչափով հինգերորդ հանդիպումն է։

Դեռևս հայտնի չէ եռակողմ հանդիպման օրակարգը։ Anadolu գործակալությունը գրում է, որ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մերեդովը թուրքական իշխանությունների հետ կքննարկի Անկարայի և Աշխաբադի երկկողմ հարաբերությունները։

Լուսանկարն՝ արխիվային/Trend.az

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter