HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված հարձակման արդյունքում Կոնգոյում զոհվել է Իտալիայի դեսպանը

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանազիոն զոհվել է անհայտ անձանց կողմից զինված հարձակման արդյունքում։ Այդ մասին հայտնում է իտալական Corriere della Sera պարբերականը։

Գոմա քաղաքում զինված անձինք հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա, որտեղ գտնվել է նաև Իտալիայի 43-ամյա դեսպանը։ Բացի դիվանագետից, զոհվել է նաև նրան ուղեկցող 30-ամյա իտալացի կարաբինակիրը։ Կան տվյալներ նաև ավտոշարասյան վարորդներից մեկի մահվան մասին։ Հարձակման հանգամանքները դեռևս անհայտ են։

Իտալական պարբերականը գրում է, որ հրաձգային զենքերի կիրառմամբ հարձակումը կարող էր լինել առևանգման փորձ։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատել է դեսպանի մահվան փաստը։ 

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում տեղակայված է ՄԱԿ-ի խաղաղապահ ամենամեծ առաքելություններից մեկը, որը հսկում է երկրի գլխավոր ենթակառուցվածքները և ճանապարհները՝ դրանք պաշտպանելով զինված տարբեր խմբավորումներից, որոնք գործում են այդ երկրում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter