Boeing ընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների թռիչքները
Boeing ընկերությունը կոչ է արել դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների թռիչքներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ինքնաթիռներից մեկի շարժիչն այրվել և կործանվել էր թռիչքի ժամանակ։
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, ներկայումս ողջ աշխարհում շահագործվում են 69 այդպիսի ինքնաթիռներ, իսկ ևս 59-ը գտնվում են պահեստում։
Փետրվարի 21-ին ամերիկյան United Airlines ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռի աջ շարժիչը խափանվել էր, որը Դենվերից թռչում էր Հոնոլուլու։ Այն այրվել և կործանվել էր, իսկ դրա մնացորդները հայտնվել էին գետնի վրա։ Ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան։ Բոլոր 241 ուղևորներից որևէ մեկը չի տուժել։
Emergency landing at Denver, Colorado US few hours ago: pic.twitter.com/TVpZszDydT
— manavparody (@manavparody) February 20, 2021
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, ինքնաթիռների թռիչքների դադարեցման խորհուրդը գործում է հետաքննության ժամանակ, որն իրականացնում է տրանսպորտային միջոցներում անվտանգության պահպանման ազգային խորհուրդը։
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը արդեն իսկ հրահանգել է տեղական ավիաընկերություններին դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների շահագործումը։ Ընդհանուր առմամբ, ճապոնական ավիաընկերությունները կիրառում են 32 նման ինքնաթիռ։
Լուսանկարը՝ AirlineGeeks/Ben Suskind
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել