
Ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացրեց հօգուտ ՀԱԿ թեկնածուի
Այսօր Երևանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը և մերժել այն: Նշենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի դեմ՝ պատճառաբանելով, թե վերջինս, խախտելով «Ընտրական օրենսգիրքը», քարոզչական նյութեր է տարածում:
Թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ Սամվել Ֆարմանյանի դիմումը մերժվել է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Հանձնաժողովից տեղեկացրին, որ հանձնաժողովի նիստին ներկա են եղել թե Սամվել Ֆարմանյանի, թե Վլադիմիր Կարապետյանի վստահված անձիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել