HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ նախարար. «Լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից»

Ռազմագերիների վերադարձի հարցը Կառավարության առաջնային ուշադրության ներքո է:

Նման պնդեում արեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում: Նախարարի խոսքով` միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է բոլոր ուղղություններով, Ադրբեջանի նկատմամբ էլ այդ հարցում միջազգային ճնշումը գնալով աճում է:

Այվազյանի պնդմամբ` գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունն աստիճանաբար դառնում է գլխացավանք հենց իր համար:

«Լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևոր հարցին», -ասաց Արա Այվազյանը` հավելելով, որ գերիների վերադարձի համար ամեն ինչ արվում է ոչ միայն հայաստանյան իշխանությունների, այլև միջազգային գործընկերների կողմից:

Փետրվարի 15-ից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում որոնողական աշխատանքները դադարել են, այս առնչությամբ նախարարը պարզաբանեց` դադարել են կլիմայական վատ պայմանների պատճառով:

«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման պայմաններում նորից կսկսեն այդ աշխատանքները»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում պնդում էր, որ ցանկանում էր վարչապետ մնալ միայն Արցախի հարցի կարգավորման համատեքստում, արդյոք 2018 թվականին հարցը բանակցային տարբերակով լուծելու եղանակ եղել է, նախարարն արձագանքեց.

«Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակշրջաններ, երբ բոլորիս` այդ թվում համանախագահներին թվացել է, թե կողմերը մոտ են բանակցային եղանակով լուծել հարցը, օրինակ՝ կազանյան գործընթացում, երբ Ադրբեջանը վերջին պահին նոր նախապայմաններ է առաջ քաշել, ինչը վկայակոչում էր Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ ճանապարհով հարցը լուծելուն»:

Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին՝ նախարարն ընդգծեց` շարունակում է բավական ակտիվ ռեժիմով աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter