HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն»-ը վստահորեն պահում է կայուն առաջատարի դիրքերը գինեգործության բնագավառում

Նախորդ շաբաթ հրապարակվեց ամենամյա «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխության արդյունքները: 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչի կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։ «Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն» մրցանակին արժանացավ «Արմենիա Վայն» գինեգործարանը: 

«Չկա ավելի բարձր գնահատական քան սպառողի գնահատականն է, այս մրցանակը որքան ոգևորիչ, այդքան էլ պարտավորեցնող է: Յուրաքանչյուր մրցանակ փաստում է թիմի նվիրվածությունն ու ջանասիրությունը, ներդրած ջերմությունը, սերը, որը կաթիլ առ կաթիլ, կում առ կում գինու միջոցով փոխանցվում է սպառողներին»,- ասում է «Արմենիա Վայն» գինեգործարանի կոմերցիոն տնօրեն Քրիտինե Վարդանյանը և հավելում,-«Արմենիա Վայն» գինեգործարանի փիլիսոփայության հիմնաքարերից է ազնվությունը սպառողի հանդեպ, սերն ու հարգանքն առ բնություն: Արդեն մի քանի տարի շարունակ սպառողի կողմից «Արմենիա Վայն»-ը ճանաչվում է գինի արտադրող լավագույն ընկերություն` վստահորեն պահելով առաջատարի դիրքերը: Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ ընկերությունը հետևողականորեն ապահովում է որակի վերահսկման, սպառողին բարձր որակի արտադրանք ներկայացնելու քաղաքականությունը»,- պատմում է Քրիստինեն:  

Ոչ մի մրցանակ հենց այնպես չի տրվում, այն ջանքն ու եռանդը, որը ներդրել են ընկերության հիմնադիրները, կրկնապատկում ու հզորացնում են 100-ավոր աշխատակիցներ՝ սկսած այգեգործից մինչև որակի հսկման մասնագետ, գինեգործից մինչև մարքեթոլոգ, արտադրամասի բանվորից մինչև միջազգային գինեգործ-խորհրդատուներ, պլանավորումից մինչև վաճառք: Ահա այսպես է աշխատում և արարում «Արմենիա Վայն»-ն՝ անսահման սեր ներդնելով սեփական նախաձեռնության մեջ, քայլելով դեպի նշանակետ, գոհացնելով սպառողին և հետադարձ ստանալով անսահման ջերմություն և բարձր գնահատական:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter