HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». «Հայաստանի կորսված գարունը»` անգլերեն

Թերթը հայտնում է, որ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի սցենարով պատրաստված` մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմի անգլերեն տարբերակը մի քանի օրից պատրաստ կլինի:

«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Պասկեւիչյանն ասել է, որ ֆիլմի անգլերեն տարբերակի պատրաստման հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, մնացել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք մի քանի օրից կավարտվեն: Ֆիլմում հեղինակի խոսքն անգլերեն է, գործող անձանց տվյալները եւ բանավոր խոսքը ներկայացված են տիտրերով: «Հայաստանի կորսված գարունի» անգլերեն տարբերակի շնորհիվ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները եւ Հայաստանի ներքին կյանքով հետաքրքրվող ցանկացած օտարերկրացի առանց թարգմանչի օգնության կարող է տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում, եւ որոնք են եղել այդ իրադարձությունների պատճառները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter