HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Շրջափակված կառավարական շենքը (լուսանկարներ)

Կառավարական 3-րդ մասնաշենքը ոստիկանական ուժերն ամբողջությամբ շրջափակել էին, որպեսզի ապահովեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը և ելքը շենք։

Չնայած երեկ տեղի ունեցած ընդդիմության երթի ժամանակ հայտարարվել էր, որ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները պետք է այսօր առավոտյան շրջափակեն կառավարական մասնաշենքը, որպեսզի Փաշինյանը չկարողանա մուտք գործել այնտեղ, այնուամենայնիվ, ոստիկանությունն էր, որ այսօր շրջափակել էր տարածքն ամբողջությամբ՝ նույնիսկ հարակից փողոցները։

Ոստիկանական բաժանմունք են տարվել տասնյակ քաղաքացիներ, ովքեր Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։

Ընդդիմության հաջորդ բողոքի հավաք-երթը մեկնարկելու է այսօր, նույն տարածքում գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter