HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալ տարի հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադաներում 4 առարկայից մեդալներ են նվաճել

Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան, որի հանրապետական փուլին մասնակցել է 97 աշակերտ Երևանից ու մարզերից:

«Հանրապետական փուլի հաղթողները մասնակցելու են միջազգային օլիմպիադային՝ ներկայացնելով մեր երկիրը: Շարունակելով մեդալներով հայրենիք վերադառնալու բարի ավանդույթը՝ ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի «Կենսաբանություն» առարկայից ևս կունենանք մեդալներ»,- օլիմպիականներին ասել է Արմեն Աշոտյանը:

Նա խոստացել է, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացում է օլիմպիադաներ 16 առարկայից, որից 2-ը՝ «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաների օլիմպիադաները, մտցվել են վերջին 3 տարում:

ՀՀ աշակերտները 6 առարկայից մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների, որտեղից, որպես կանոն վերադառնում են տպավորիչ արդյունքներով և հաղթանակներով: ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ անցյալ տարի հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter