HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է կրթության, գիտության, առողջապահության ոլորտները:

Դեսպան Միգահալանդե Լամավանսան իր պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Շրի Լանկայից տասնյակ ուսանողներ արդեն իսկ կրթություն են ստանում Հայաստանում և կարևորել է հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter