HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդման հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։ Երկու երկրների նախագահները քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդման, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության, տեղեկատվական հակազդման և հարկային համակարգին վերաբերող հարցերը։

«Գլխավոր թեմաները, որոնք քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հետևյալն են. ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը, համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը, ժամանակակից պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքը։ Իրականացված մեծ աշխատանքի գլխավոր նպատակն է Միութենական պետությունում մարդկանց և տնտեսվարող սուբյեկտների կենսապայմանների հավասարեցումը»,- նշվում է Բելառուսի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Փետրվարի 22-ին Սոչիում երկու երկրների ղեկավարներն ունեցել էին ոչ պաշտոնական հանդիպում, որը տևել է ավելի քան 6 ժամ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել էր ռազմավարական համագործակցության հարցերը, համատեղ խոշոր նախագծերը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա ընթացքը։ Հանդիպման բաց հատվածի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Բելառուսին ռուսական պատվաստանյութի մատակարարումը և արդյունաբերական համագործակցությունը։

Լուսանկարը՝ Алексей Дружинин/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter