Մարուքյանը ստացել է ԵԽ «Renew Europe» քաղաքական խմբի նախագահին ուղղված իր նամակի պատասխանը՝ կապված հայ գերիների վերադարձման հետ
«Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» - Եվրոպական խորհրդարանի, «Renew Europe»-խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։
Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
Նա նաև գտնում, է որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել