HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10-57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:

Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա:

Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter