HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2020-ին դատախազություն ներկայացված դիմում-բողոքների հիման վրա 159 քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ. ընթացքում դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց  ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության  աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10 435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ. համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ պարզաբանում:

Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:

Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:

Ըստ հաղորդագրության՝ 2020թ. ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:

Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:

Դիմում-բողոքներից բացի քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների ու հարցերի մասին հայտնում են նաև անմիջապես դատախազություն այցելելով: 2020թ․ դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 28 ընդունելություն, գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության ավագ դատախազների մոտ՝ 10, վարչությունների դատախազների մոտ՝ 155, Երևանի ու վարչական շրջանների դատախազություններում՝ 264, մարզերի դատախազություններում՝ 692 ընդունելություն:

Զինդատախազությունում 196 այցելություն է կազմակերպվել, գլխավոր դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 33 ընդունելություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter