Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհին մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը և վաղը՝ փետրվարի 25-ին, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել