HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները ներողությո՞ւն են խնդրել Ալիևի պահվածքի ու հայերին «ֆաշիստներ» անվանելու համար

Ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի խիստ ագրեսիվ ու հակահայկական ձևակերպումները, նաև հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար: Այս մասին այսօր լրագրողների ասել է «Եվրանեսթում» Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ Ալիևի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավորներից բացի՝ նաև ադրբեջանցի խորհրդարանականներն են մոտեցել ու ներողություն խնդրել նրա պահվածքի համար:

Հայկական պատվիրակությունը, ըստ բանախոսի, իր հեղինակած ու անմիջապես տարածած հայտարարությամբ' կից փաստաթղթով, Նաիրա Զոհրաբյանի, Լիլիթ Գալստյանի և Ստյոպա Սաֆարյանի ելույթներով, ավելի ուշ մամուլի հաղորդագրությամբ հակադարձել է Ալիևի ելույթին ու խեղաթյուրած փաստերին:

«Նախագահ Ալիևը, միգուցե չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որը մենք, որքան էլ ձգտեինք, դժվարանալու էինք հաջողել անել»,- ասաց Վահան Հովհանիսյանը:

Նաիրա Զոհրաբյանը ցավով նշեց, որ եվրոպացի պատգամավորները, ի տարբերություն մասնավոր զրույցներում Ալիևի ելույթը դատապարտող գնահատականների, համարձակություն չունեցան այդ մասին բարձրաձայնելու ամբիոնից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հղում կատարելով իր ելույթին, Ալիևի ուղերձը համարեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը վտանգող, ինչպես նաև անդամ երկրների ժողովրդավարեցմանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական նոր ձևաչափ ստեղծելու «Եվրանեսթ»-ի ջանքերը փոշիացնող:

Հայ պատգամավորները նշեցին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ իրենց մեկուսացրել էին թե տեղական, թե արտասահմանյան լրատվամիջոցներից:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Բաքվում եղած ժամանակ հայկական պատվիրակությունն այցելել է Բաքվի հայկական եկեղեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter