HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Իսկանդերի մասին վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի»

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի թեման արծարծելը անթույլատրելի էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 1in.am-ի հետ զրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի մեղադրանքին, թե ինչու պատերազմի երրորդ օրը «Իսկանդերը» չի կիրառվել, հարց է հնչեցնում, թե ինչու հրթիռը չի պայթել կամ պայթել է 10%-ով:

Անդրանիկ Քոչարյանը պնդեց` այս դիսկուրսի մեջ չի ներքաշվի, «Իսկանդերի» կրակոցը ոչ կհաստատի, ոչ էլ կհերքի, սակայն հավելեց` պաշտոնաթող նախագահի հարցազրույցներն ազգային անվտանգության տեսանկյունից մեծ վտանգներ են պարունակում Հայաստանի համար, հնչեցված մտքերն ապագայում օգտագործվելու են Հայաստանի դեմ:

««Իսկանդերը» աշխատող է եղել, թե չէ, վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի: Ինձ էլ է հետաքրքրում մեր վերջին 15 տարիների սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ չէ, աշխատո՞ղ են եղել, թե՞ չէ: Պատկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի ասածները ճիշտ դուրս գան»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ` այդ դեպքում պետք է վերանայվի ապագա սպառազինության ամբողջ ձեռքբերումը:

Քոչարյանը, սակայն, ընդգծեց` զորքի պատասխանատուների համար պետք է հայտնի լիներ «Իսկանդերի» մանրամասները, որովհետև սպառազինությունը ձեռք բերելիս ստուգման մեխանիզմներ կան:

Հարցին` նոր իշխանությունը «Իսկանդերը» չի ստուգել, Քոչարյանը պատասխանեց` որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ձեռք բերված սպառազինությունը կարող է խնդիրներ ունենալ:

Հիշեցնենք, որ «Իսկանդերը» կիրառության մասին խոսել էր նաև Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը` առանց հստակեցնելու դրա կիրառման ուղղությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter