Ավագ հինգշաբթին՝ Օձունում
Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես և Հայաստանի մնացած սրբավայրերում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը:
Կատարվեց Ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է Քրիստոսի՝ իր աշակերտների հանդեպ ցուցաբերած խոնարհությունը: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը լվաց գյուղի երկու մանկապարտեզների տղա երեխաների ոտքերը:
Արարողությունից հետո քահանան հույս հայտնեց, որ ապագայում նրանք լինելու են մեր երկրի լավ քաղաքացիներ և եկեղեցու բարեպաշտ հավատացյալներ:
Տ. Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացնում է, որ Ավագ հինգշաբթի՝ երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի նաև Հսկման (Խավարման) կարգը, որի ընթացքում խորանի վրա կվառվի 12 մոմ: Յուրաքանչյուր անգամ, երբ կընթերցվի Ավետարանը, մեկ-մեկ կհանգցվեն մոմերը, և վերջում կմնա միայն մեկը կենտրոնում: Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել