
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել