HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյունին. վարորդը մահացել է

Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին։ 

ԱԻՆ տեղեկացմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:

Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter