ԱԻՆ-ը Մանկավարժական համալսարանին ազատեց «քիմիական շառ ու փորձանքից»
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից քիմիական նյութերի մեծ քանակություն տեղափոխեցին Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ինստիտուտ, որի հետ նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել նյութերի պահպանման վերաբերյալ:
Փետրվարի 24-ին ԱԻՆ աշխատակիցներն ուսումնասիրություն էին կատարել Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստում:
Ռեկտորի դիմումի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ պահեստում տարաբնույթ քիմիական նյութերի մեծ քանակություն կա ապակյա տարաների և պոլիէթիլենային փաթեթների մեջ: Որոշ ապակյա տարաների վրայից բացակայում են պիտակները, և հնարավոր չէ առանց անալիզի պարզել նյութի տեսակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել