
Պատերազմում զոհվածների ծնողները կօգտվեն վերարտադրողական ծառայություններից
Արցախյան երկրորդ պատերազմում իրենց զավակներին կորցրած ծնողները, ցանկության և բժշկական հակացուցումներրի բացակայության դեպքում, հնարավորություն կունենան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 25-ի նիստում։
Նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից:
Կառավարության որոշմամբ պատերազմի ընթացքում և դրանից հետո մարտական գործողությունների հետևանքով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ՝ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք առկա էին գործող օրենքում։
Մեկնաբանել