HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ավագանի չունեցող համայնքներում կիրականացվեն ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր

Կառավարության փետրվարի 25-ի որոշմամբ ավագանի չունեցող համայնքներին հնարավորություն կտրվի իրականացնել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ Կհստակեցվեն նաև սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները։ 

Գործադիրը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկայում առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում, ինչպես նաև՝ նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և համայնքային և պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովումը:

Առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում առանձնացնել համայնքային փողոցների սալապատման աշխատանքները, լրացնել նաև համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, միաժամանակ փոխել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման և նորոգման, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։ 

Ընդ որում, կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները՝ առաջարկվում է այն համայնքներում, որոնք չունեն գլխավոր հատակագծեր, պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։ Այսպիսով, կառավարությունը համայնքներին խրախուսում է ունենալ գլխավոր հատակագծեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter