HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կորոնավիրուսի և պատերազմի մասին զեկույց կներկայացնի Ազգային ժողովին

Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց։ Գործադիրը փետրվարի 25-ի նիստում հավանություն տվեց զեկույցին։

2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցը պատրաստվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում Հայաստանի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) համավարակը և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը: Զեկույցում ներառվել են նաև Կառավարության 2020 թվականի գործունեության հիմնական արդյունքները տարբեր ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ 2020 թվականին Կառավարությունն արդեն հայտնի հանգամանքների բերումով, ըստ էության, իրականացրել է ճգնաժամային կառավարում։

«2020 թվականի մարտից մենք ճգնաժամային իրավիճակում ենք։ Այստեղ զեկուցում ենք ճգնաժամային կառավարման արդյունքների մասին, թե ինչ ենք կարողացել անել այս ընթացքում, և ինչ չենք կարողացել»,- ասաց վարչապետը։

Հարցն ավելի մանրամասն կքննարկվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter